Բավ է պառակտվել
09-12-2022 11:41

Հայաստանի հարավում արգելափակումից դուրս են բերել 10 իրանական և 3 հայկական բեռնատարներ

ՀՀ Սյունիքի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 07:50-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենաներ:
Ժամը 16:33-ի դրությամբ Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը երկկողմանի փակվել է:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 01:13-ից Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց: