Բավ է պառակտվել
01-11-2021 15:11

Հայաստանի հարավային սահմանին կառուցվում են նոր ուղեկալներ, ծառայության պայմանները կբարելավվեն․ ԱԱԾ

Հայաստանի հարավային սահմանին՝ Սյունիքի մարզում, կառուցվում են նոր ուղեկալներ, զինվորական ծառայության պայմանները կբարելավվեն, ասել է երկուշաբթի ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ բյուջեի քննարկամ ժամանակ։

Նա ասել է, որ իրավիճակից ելնելով (Իրանի և Ադրբեջանի հետ սահմանակից) Սյունիքի մարզում Հայաստանի հարավային սահմանի պահպանության գործում վերջերս ներգրավվել են ժամկետային զինծառայողներ, որոնք նախկինում այնտեղ չեն ծառայել:

«Բավականին մեծ քանակությամբ ժամկետային զինծառայողներ են: Այդ իսկ պատճառով մենք ավելացրել ենք դեղորայքի գնման գումարն», - ասել է ԱԱԾ փոխտնօրենը, նշելով ներկայումս զինծառայության պայմանների անբավարար վիճակը։

Հակոբյանն ասել է, որ սահմանին կառուցվում են նոր ուղեկալներ, որոնք շուտով պատրաստ կլինեն։ Դրանից հետո, ըստ նրա, բարենպաստ պայմաններ կստեղծվեն
զինծառայողների համար, ովքեր այս պահին ապրում են տնակներում և ծառայությունն իրականացնում բաց տարածքներում