Բավ է պառակտվել
01-12-2016 11:24

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի են Ջաջուռի ոլորանները, Քեթիի ոլորանները եւ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք եւ Ախուրյան համայնքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: