Բավ է պառակտվել
14-03-2019 12:40

Բախումներ են սկսվել ոստիկանության ներկայացուցիչների և Օպերային թատրոնի հարակից սրճարանների աշխատակիցների միջև

Չորեքշաբթի վերսկսվել են Օպերային թատրոնի մոտակայքում գտնվող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Դա հանգեցրել է անողոք բախումների ոստիկանության ներկայացուցիչների և սրճարանների աշխատակիցների միջև։ Այս պահին ցուցարարները փորձում են արգելափակել Մաշտոցի պողոտան։ Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Չորեքշաբթի օրը սկսված Օպերային թատրոնի հարևանությամբ գտնվող սրճարանների ապամոնտաժումը հարուցել է սեփականատերերի դժգոհությունը, ինչը հանգեցրել է բախումների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Սրճարանների սեփականատերերը և մենեջերները լրագրողներին ասել են, որ ապամոնտաժման արդյունքում շուրջ 300 մարդ կարող է գործազուրկ դառնալ։ Ապամոնտաժման աշխատանքները կանխելու նպատակով սրճարանների աշխատակիցները կտրել են էլեկտրական լարերը:

Երեկոյան քաղաքապետարանում կայացել է սեփականատերերի հանդիպումը քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների և ավագանու անդամների հետ։

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել էր Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում գտնվող բոլոր սրճարանները և ռեստորանները լիկվիդացնելու մտադրության մասին՝ այնտեղ “կանաչ գոտին” վերականգնելու նպատակով:

Մասնավորապես, օպերային թատրոնի շրջակայքում, Ազատության հրապարակին հարող տարածքները վարձակալած տնտեսվարող սուբյեկտները ծանուցումներ են ստացել քաղաքապետարանի համապատասխան բաժնից: