Բավ է պառակտվել
08-01-2019 16:01

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հայտնել է զինվորական վարորդների պատրաստման խստացման մասին

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, երեքշաբթի մեկնաբանելով Որոտան-Խնձորեսկ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ -ն, հայտնել է զինվորական վարորդների պատրաստման խստացման մասին։

Նոյեմբերի 7-ին զորամասերից մեկին պատկանող “Կամազ” մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Վթարի արդյունքում զոհվել է չորս զինծառայող, 22-ը հոսպիտալացվել են։

“Մենք ամեն ցավալի դեպքից հետևություն ենք անում։ Խստացվել է վարորդների պատրաստման և ստուգման որակը։ Բացի այդ, զորամասերին կոշտ պահանջներ են ներկայացվել, որպեսզի նման խնդիրները բացառվեն”,- ասել է նա։

Ըստ Դավթյանի, վերջին չորս տարում ԶՈՒ-ն համալրվել է երկու հազարից ավելի նոր մեքենայով, և համապատասխան քանակի ավտոմեքենա դուրս է գրվել շահագործման ժամկետի ավարտի կամ անսարքությունների պատճառով;

“Մոտ ժամանակներս նախատեսվում է շարունակել այդ գործընթացը։ Ցանկացած տեխնիկա, անգամ նորը՝ կարող է անսարքություն առաջացնել, և մենք պետք է անենք ամեն հնարավորը, որ նման տեխնիկան չօգտագործվի զինծառայողների տեղափոխության ժամանակ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ժամկետային զինծառայողների կողմից սպասարկվող մեքենաներին”,- ասել է Դավթյանը։