Բավ է պառակտվել
22-11-2021 22:09

Հայաստանի ԶՈւ ԳՇ պետը ղեկավար կազմի հետ քննարկել է բանակի մարտունակության բարձարացման հարցեր

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երկուշաբթի աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։

Դավթյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։

Նա անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա ուսումնամարզական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։

Հանդիպման ավարտին ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ըստ առաջնահերթությունների խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։