Բավ է պառակտվել
23-05-2019 19:02

Ոստիկանանապետն իր պաշտոնանկություն մասին

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ լրագրողների այն հարցերին, թե որքանով էր իրավաչափ վարչապետի կոչը՝ դատարանների մուտքերի մոտ ակցիաներ անելու մասին։ Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել։
«Ո´չ, ոստիկանությունը կաշկանդված չի եղել, կարծում եմ, որ ինքնաբուխ ակցիա էր, շտապ հավաք»,-ասաց Օսիպյանը:
Ըստ Օսիպյանի՝ ոստիկանությունն ունի տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, ինչպես են ոստիկանները քաղաքացիներին հորդորում մուտքերը բացել:
«Ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար փորձել ենք բացատրական աշխատանքներ տանել՝ զերծ մնալով արհեստական բախումներից: Ընտրել ենք այնպիսի մարտավարություն, որպեսզի բացատրական աշխատանքներ տարվեն»,- ասաց Օսիպյանը։
Անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի և իրեն Սյունիքի մարզպետով փոխարինելու մասին լուրերին, ասաց, որ առաջին անգամ է լսում.
«Իմ պաշտոնավարման հետագան որոշում է ՀՀ վարչապետը»,- նշեց ոստիկանապետը:

 

Արմինե Գևորգյան