Բավ է պառակտվել
01-07-2020 11:55

Մեկնարկեց ամառային զորակոչը (Լուսանկարներ)

 

Այսօր մեկնարկում է ամառային զորակոչը: Այն կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը կիրականացվի այսօրվանից օգոստոսի 11-ը ներառյալ։

Զորակոչային նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են մայիսի 1-ից։ Այս տարի զորակոչային միջոցառումներին ավելացել են նաև զինված ուժեր կորոնավիրուսի թափանցումը կանխարգելող աշխատանքները:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջով հայտնել է, որ կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ՝ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված։

 

«Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։
Դե ինչ, գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մեկը երաժիշտ, մյուսը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։
Արժանապատիվ և բարի ծառայություն, տղաներ»,- նշված է Ստեփանյանի գրառման մեջ: