Բավ է պառակտվել
06-10-2020 17:55

«Հուսով եմ, հայերն արդեն վերադարձած կլինեն նախկին սահմանագծին, և կզբաղեցնեն ռազմավարական նշանակության տարածքներ հենց Ադրբեջանում». Ալեքսանդր Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչպես ես արդեն հայաստանյան ԶԼՄ-ների համար տված հարցազրույցներում հոկտեմբերի 3-ին և 4-ին ասել էի, պետք է Ադրբեջանի 2-րդ և վերջին հարձակմանը սպասել մոտավորապես հոկտեմբերի 6-ի երեկոյան: Միայն մի բանում էի սխալվել. Հարձակումն այնքան էլ երեկոյան չսկսվեց, այլ 2 ժամ առաջ՝ 15:00-ին Երևանի ժամանակով: Կարդում եմ ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի էջում, որ թեժ մարտեր են ընթանում Ղարաբաղի հարավում:

Դեռևս 3 օր առաջ ասել էի նաև, որ կրկնակի հարձակումը կլինի իր հաշվարկներում սխալված բռնապետ Ալիևի վերջին ու հուսահատ ցանկությունը՝ ապացուցելու իր ժողովրդին, որ ինքը մեծ փարավոն է ու հողեր վերադարձնող:

Կարծում եմ, որ հայ զինվորականները ստիպված կլինեն փոքր-ինչ նահանջել, 5-7 կմ դեպի պաշտպանական երկրորդ, երրորդ գծեր:

Բայց մոտավորապես հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան մոտ, ադրբեջանցիները վերջնականապես կսպառվեն, հարձակումն էլ կկանգնի:

Այդ ժամանակ հայկական զորամասերը հարձակման կանցնեն ու սահմանի առաջնային, նախնական գծին կվերադառնան արդեն հոկտեմբերի 9-10-ին:

Հոկտեմբերի 11-12-ին, իմ կարծիքով, պատերազմն ընդհանուր առմամբ կավարտվի, և կողմերին հրադադար կպարտադրեն: Հուսով եմ, այդ պահի դրությամբ հայերն արդեն ոչ միայն վերադարձած կլինեն նախկին սահմանագծին, այլև կզբաղեցնեն ռազմավարական նշանակության տարածքներ հենց Ադրբեջանի տարածքում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակատարին և Մինգեչաուրի ՋԷԿ-ին մոտ:

Կարծում եմ, Բաքվում արդեն մտմտում են, թե ինչ հիմար բացատրություններ պետք է տան սեփական ժողովրդին, թե ինչու Ադրբեջանը պարտվեց պատերազմում: Ենթադրում եմ, որ կասեն՝ «հայերի փոխարեն՝ Ռուսաստանն էր կռվում», կամ՝ «մեզ դավաճանել են»: Բայց Իլհամին դա արդեն չի փրկի: Նրա՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի ցած կնետվի: