Բավ է պառակտվել
13-03-2019 16:41

Երևանում Օպերային թատրոնի հարակից տարածքում հանրահայտ սրճարանների ապամոնտաժման շուրջ իրավիճակը շիկացել է

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում իրավիճակը շիկացել է: Հանրահայտ սրճարանների ապամոնտաժումը, որը սկսվել է չորեքշաբթի օրը, հարուցել է դրանց սեփականատերերի դժգոհությունն, ինչը հանգեցրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների:

Սրճարանների սեփականատերերը և մենեջերները լրագրողներին ասել են, որ ապամոնտաժման արդյունքում շուրջ 300 մարդ կարող է գործազուրկ դառնալ։ Ապամոնտաժման աշխատանքները կանխելու նպատակով սրճարանների աշխատակիցները կտրել են էլեկտրական լարերը:

Ներկայումս իրավիճակը մի փոքր կայունացել է: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները և սրճարանների սեփականատերեր համաձայնել են չորեքշաբթի երեկոյան հանդիպել քաղաքապետարանում:

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել էր Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում գտնվող բոլոր սրճարանները և ռեստորանները լիկվիդացնելու մտադրության մասին՝ այնտեղ “կանաչ գոտին” վերականգնելու նպատակով:

Մասնավորապես, օպերային թատրոնի շրջակայքում, Ազատության հրապարակին հարող տարածքները վարձակալած տնտեսվարող սուբյեկտները ծանուցումներ են ստացել քաղաքապետարանի համապատասխան բաժնից: