Բավ է պառակտվել
21-08-2018 14:10

Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ է՝ ոստիկանապետ

Հայաատանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը միջազգային հետախուզման մեջ է, լրագրողներին է հայտնել ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
Օաիպյանի խոսքերով՝ Նարեկ Սարգսյանը սահմանը հատել է մինչև միջազգային հետախուզման մեջ հայտարարվելը: Ոստիկանապետը նաև նշել է, որ հետաքննության շահերից ելնելով նա չի բարձրաձայնի գործի մանրամասները: Սակայն ավելացրել է, որ նա (նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին ՝ խմբ.) արդեն հսկողության տակ է :
"Այս հարցով մենք համագործակցում ենք Ինտերպոլի Միջազգային բյուրոյի հետ: Մենք որոնողական աշխառանքներ ենք իրականացնում այս միջազգային կազմակերպության հետ պայմանավորվածությունների շրջանակներում",- ասել է Օսիպյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահի եղբորորդին մեղադրվում է Հայաստանի Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 7-րդ կետերի (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մարդուն առևանգելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Պատժվում է չորսից ութ տարի ազատազրկմամբ), ինչպես նաև 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) հատկանիշներով:
Հուլիսի 4-ին Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում խուզարկություն էր իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել էին հափշտակված նկարներ, 115 հազ. դոլար, 27 հազ. եվրո, թանկարժեք ժամացույցներ, մեծ քանակությամբ ոսկե մետաղադրամեր և զարդեր, որոնց ձեռքբերման օրինականությունը կստուգվի քրեական գործի վարույթի շրջանակներում: Խուզարկվել էին նաև Նարեկ Սարգսյանին պատկանող ավտոմեքենաները և տարածքները: Դրանցից մեկոմ գտնվող մետաղական պահարանում հայտնաբերվել էր թմրամիջոց հիշեցնող նյութ: