ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 6-ին կանխվել է առանձնապես խաշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք: ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինիս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է B8 դաջվածքով 12 դեղահաբ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Բավ է պառակտվել