Բավ է պառակտվել
20-05-2019 17:28

ժողովուրդը պետք է իմանա, որտեղից են դատավորների մի քանի միլիարդանոց տները. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը այսօր բողոքի ակցիա իրականացնում էր այն դատարանի շենքի դիմաց, որտեղ նախօրեին կայացվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի ելույթում տեսել է ծրագրային վերնագրերը ու վստահ է, որ այս ձևի մեջ բովանդակություն է լցվելու, և շուտով ունենալու ենք նոր Հայաստանի պահանջներին համապատասխանող ազատ, անկախ դատարան:
Դավիթ Սանասարյանն ընդգծեց նաև,որ վարչապետի նշած կետերը պետք է կյանքի կոչվեն և ժողովուրդը պետք է իմանա, թե որտեղից են դատավորների մի քանի միլիարդանոց տները, ինչպես են նրանք այլ երկրներում սեփականություն ձեռք բերել և այլն:
«Մենք վստահություն չունենք, որ այդ դատարանները իրենց նախկին տերերի կողմից չեն ենթարկվում ճնշումների, չեն իրականացնում նրանց պատվերները>>,-ասաց Սանասարյանը:
Հիշեցենք, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Արմինե Գևորգյան