Բավ է պառակտվել
07-04-2020 16:00

Որքանով է արդյունավետ հեռավար կրթությունը․ԿԳՄՍ փոխնախարար


Հեռավար կրթությունը չի դիտվում որպես առկա կրթության ամբողջությամբ փոխարինող: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կան խնդիրներ այն դեպքերի համար, երբ գործնական մասնակցությունը անհրաժեշտություն է:
«24 հազար սարք չի բավարարում հեռավար ուսուցումը լիարժեք՝ նաև մարզերում, կազմակերպելու համար, այս պատճառով էլ տեսադասերը մարզային հեռուստաընկերություններն են ապահովում են։

Նշենք, որ սարքերը՝ համակարգիչներ, նոթբուքեր, պլանշետներ և այլն, մարտի 29-ից հավաքում են Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում․ արդեն 600 սարք ընդունել են և տրամադրել մարզերին։
«Հասկանում ենք, որ հեռավար ուսուցման այսպիսի մեծ ծավալներով անցման պարագայում անպայման ունենալու ենք խնդիրներ: Մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ խնդիրը միայն Հայաստանինը չէ: Ամբողջ աշխարհում շուրջ 1,5 միլիարդ սովորող զրկված է առկա ուսուցում ստանալու հնարավորությունից, 188 երկիր ամբողջությամբ փակել է կրթական հաստատությունները:

Խնդիրները շատ են նույնիսկ այնպիսի երկրներում, որոնց մասին ընդունված է ասել, որ զարգացած ենթակառուցվածքներ ունեն: Տեսնում ենք, որ այնտեղ էլ կան կրթության շարունակականության ապահովման խնդիրներ: Եվ հիմա մենք վերանայում ենք մեր հետագա պլանները՝ հասկանալու համար որտեղ են բացերը և դրանք ինչպես պետք է լրացնել»,-ասել է փոխնախարարը:
Ի դեպ լրագրողները ԿԳՄՍ նախարարի տեղակալից հարցրեցին արդյոք ինֆորմացիա կա՞ ուսուցիչների շրջանում կորոնավիրուսով վարակվածների մասին:
Նախարարի տեղակալը հիշեցրեց Վաղարշապատի դպրոցում արձանագրված դեպքի և այս շրջանակներում մեկուսացված աշխատակազմի գորընթացի մասին, որի մասին եղել է պաշտոնական ինֆորմացիա, իսկ առանձնացված վիճակագրություն չկա:

 

 

Արմինե Գևորգյան