Բավ է պառակտվել
31-03-2022 20:49

Հայաստանում ջրհեղեղներ են սպասվում

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ ՝ 8-9 աստիճանով բարձրացմամբ պայմանավորված ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում,զգուշացնում է Բնապահպանության նախարարությունը։

Առանձին գետերում կանխատեսվում է ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ։

Օդերևութաբանները հայտնում են, որ մարտի 31-ին և ապրիլի 1-3-ը օդի ջերմաստիճանը Հայաստանում աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է կիրակի ցերեկը Սյունիքի հովիտներում, որտեղ ջերմաչափի սնդիկի սյունը կհասնի զրոյից բարձր 29-32 աստիճանի։ Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռներում այդ օրը սպասվում է 26-30, Տավուշի մարզում՝ 25-29, Արմավիրի մարզում՝ 24-28 աստիճան տաքություն։

Երևանում կիրակի օրը ջերմաստիճանը կհասնի մինչև 24-26 աստիճանի, իսկ երկուշաբթի կիջնի մինչև 22-24 աստիճան։