Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Կատարած այցի շրջանակներում նախագահը ծանոթացավ Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին:
«Վերանորոգված բժշկական կենտրոնում այս պահին զգացվում է երիտասարդ մասնագետների կարիք»,-լարգրողների հետ զրույցում նշեց Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանը: Տնօրենի խոսքով՝ Բերդի բժշկական կենտրոնում վերազինումից հետո կմատուցվեն այն բժշկական ծառայությունները, որը ստանալու համար մինչ այդ բնակիչները մեկնում էին Երևան:
Բերդի բժշկական կենտրոնում ներկայում ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարման, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների տեղադրման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով:
Բավ է պառակտվել