Բավ է պառակտվել
12-08-2019 14:10

Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի է եղել զորակոչը. ՊՆ փոխնախարար

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են, այսօր Մեծամորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Դրանք երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք են։ Պաշտպանության նախարարության քաղաքականությունն այն է, որ ոչ մի կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ունենալ դիրքային առաջխաղացում։ Կարող եմ ասել նաև, որ մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ են», - հայտարարեց Բալայանը։
Նրա խոսքով` հակառակորդը վերջին օրերին իր ակտիվությամբ փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները։
Պաշտպանության փոխնախարարը շխոսեց նաև ամառային զորակոչից,ասելով որ վաղուց չեն գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ. <<Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի է եղել զորակոչը: Մոտավորապես 60-65 տոկոսով նվազել են զորակոչի հետ կապված բողոքները, որոնք եղել են նախորդ զորակոչերի ժամանակ։ Դա շատ լավ ու աննախադեպ արդյունք է», - հավելեց փոխնախարարը։