Բավ է պառակտվել
27-12-2016 10:44

Հայտնաբերվել է կործանված ՏՈւ 154 ինքնաթիռի սև արկղը

Ջրասուզակները հայտնաբերել են Սև ծովն ընկած ՌԴ ՊՆ ՏՈւ 154 ինքնաթիռի սև արկղերից մեկը. Այս մասին հայտնում են ուժային կառույցներից:
« Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մեկ սև արկղ: Այն դուրս է բերվել ջրից և առաջիկայում Մոսկվա է ուղարկվելու, որտեղ էլ պաշտպանության նխարարության աշխատակիցները կբացեն այն »,- հայտնել է աղբյուրը:
«Եվս երկու սև արկղ գտնվում են ինքնաթիռի պոչային հատվածում, դրանք դեռ հայտնաբերված չեն»,- հայտնել են ուժային կառույցներից:
Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռի վթարի տարածքում հայտնաբերվել են երեք զոհերի դիակներ.« Գիշերվա ընթացքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երեք զոհվածի մարմին,և մեծ քանակությամբ մարմնի մասեր»,- այս մասին հայտնում է աղբյուրը, սակայն այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստացել: Պաշտոնական տվյալների համաձայն առայժմ հայտնաբերվել է 13 դիակ:
Նշենք, որ ինքնաթիռի շարժիչի մեջ օտար մարմին ընկելու հավանականությունը դիտվում է իբրև առաջնային վարկած: Դիտարկվում են նաև օդաչուների սխալի և տեխնիկական խափանման հավանականությունները:
Նախօրեյին ՌԴ ԱՖԾ-ն հայտնել էր, որ ՏՈւ 154 ինքնաթիռի կործանման շուրջ շրջանառվում են չորս հիմնական վարկած
« Հիմնական աշխատանքային վարկած է մնում օտար առարկաների հայտնվելը ինքնաթիռի շարժիչների մեջ, անորակ վառելիքը, որը հանգեցրել է ինքնաթիռի ուժգնության թուլացման և շարժիչների աշխատանքի խափանման, ինչպես նաև օդաչուների սխալը և ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»,- այս մասին հայտնում են ԱՖԾ-ի Հասարակական կապերի կենտրոնից:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ինքնաթիռում եղել է 92 մարդ՝ Ալեքսանդրովի անվան համույթի երաժիշտներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և Բժիշկ Լիզան: