Բավ է պառակտվել
09-11-2018 11:45

Գտնվել է Վանաձորում որպես անհետ կորած աուտիզմով տառապող երեխայի դին․ ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է, որ գտնվել է մի քանի օր առաջ անհայտ կորած աուտիզմով տառապող 12-ամյա տղայի դին։

“Որոնողական աշխատանքերի շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 11։15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին”,- ասվել է գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նոյեմբերի 6-ի երեկոյան տղան դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Որոնողական աշխատանքներին մասնակցող Միլի Միլիտոսյանի խոսքերով, կորած երեխան եղել է կապույտ ջինսե շալվարով, կարմիր բաճկոնով և հողաթափերով։

Տեղեկացվել էր, որ երեխան չի վախենում մթից և կենդանիներից, խուսափում է ջրից և սիրում է խանութներում վերցնել իր հավանած մթերքը։