Բավ է պառակտվել
19-03-2020 18:56

Նշանակվել են Հայաստանի Ոստիկանության և ԱԱԾ նոր ղեկավարներ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի նշանակել է Ոստիկանության և ԱԱԾ նոր ղեկավարներ։

Նախագահի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Ոստիկանապետի պաշտոնում։ Նախորդ երկու հրամանագրերով նա ազատվել էր ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոններից։
Մեկ այլ հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։ Համաձայն նախորդ երկու հրամանագրերի՝ նա ազատվել է ԱԱԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի և վերջինիս առաջին տեղակալի պաշտոններից։
Սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հայտարարել էր Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելու որոշման մասին և հույս հայտնել, որ իր հրաժարականը “սթափեցնող քայլ կհանդիսանա” ՝մեղադրելով իշխանություններին “որոշումների տարերայնության և գործողությունների հախուռնության” մեջ։ Նրա հրաժարականից մի քանի օր անց իր պաշտոնը լքեց նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Սեպտեմբերի 19-ին Փաշինյանը հայտարարել էր Մարտիրոսյանին և Սարգսյանին համապատասխանաբար ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին: Նախօրեին նա հայտարարել էր նրանց այս երկու ուժային գերատեսչությունների ղեկավար նշանակելու իր որոշման մասին։