Բավ է պառակտվել
10-01-2020 13:27

Նշվել է “Դալմա Գարդեն մոլ”-ում ցնցումների հնարավոր պատճառը

Հայաստանի ԱԻ ծառայության փորձագետները շարունակում են ուսումնասիրել Երևանի “Դալմա Գարդեն մոլ” առևտրի կենտրոնում արտակարգ պատահարի պատճառները, հայտնել է գերատեսչության մամլո խոսնակ էդմոն Զարգարյանը։

Հինգշաբթի երեկոյան “Դալմա Գարդեն մոլ”-ում զգացվել են ցնցումենր, ինչից հետո տարհանվել են ԱԿ բոլոր աշխատակիցները և հաճախորդները։

Միաժամանակ, Հայաստանի սեկսմիկ ծառայությունը հերքել է հանրապետության տարածքում երկրաշարժի մասին լուրերը։

“Ներկա պահին ԱԻՆ աշխատակիցները շարունակում են զննել շենքը և հարակից տարածքները ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Շենքում տեղադրված են սենսորային չափիչ սարքերը, որոնք կարող են գրանցել ցնցումների պատճառը դրանց կրկնվելու դեպքում։ Այս պահի դրությամբ նոր ցնցումներ չեն եղել”,- ասել է Զարգարյանը։

Ըստ նրա, մասնագետները ցնցումների ամենահավանական պատճառ են դիտարկում մարդկային գործոնը, մասնավորապես՝ անվտանգության կանոնների հնարավոր խախտումները։

“Դալմա Գարդեն մոլ”-ի տարածքում ոչ մի սեյսմիկ ակտիվություն չի գրանցվել, արտաքին գործոններ չկան”,- ասել է նա։

Միաժամանակ, Զարգարյանը նշել է, որ առևտրի կենտրոնի փլուզման վտանգ չկա, մանավանդ, որ այն շահագործման է հանձնվել 2012 թվականին քաղաքաշինության պահանջներին համապատասխան և պարբերաբար ստուգվում է։