Բավ է պառակտվել
17-08-2016 15:00

Հայտնի են Հայաստանի աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտությունները

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը նշել է հայկական շուկայում ամենապահանջված մասնագիտությունները:

«Աշխատաշուկայում, հիմնականում, պահանջված են բարձրագույն կրթություն ունեցող անձինք` բժիշկներ, տնտեսագետներ, ծրագրավորողներ, ինժեներներ, հաշվապահներ, մանկավարժներ, մենեջերներ, գործակալներ, ինչպես նաև միջնակարգ կրթություն ունեցող անձինք` բուժքույրեր, դեղագործներ, սպասավորներ, խոհարարներ, էլեկտրիկներ, վարսահարդարներ և այլն», - նշեց Մանգասարյանը:

Ընդ որում, նա հայտնեց, որ Հայաստանում գործազուրկ կանանց թիվը կազմում է աշխատանք փնտրող բոլոր անձանց թվի 68,6 տոկոսը (կամ 53,7 հազար մարդ):

«Գործազուրկ տղամարդկանց թիվը կազմում է աշխատանք փնտրող բոլոր անձանց թվի 24,5 տոկոսը (19,2 հազար մարդ), իսկ հաշմանդամություն ունեցողներինը` 3,5 տոկոս (2,8 հազար մարդ)», - չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Մանգասարյանը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96,4 հազար, որոնցից 63,1 հազարը կանայք են, 22,6 հազարը` երիտասարդները: Միաժամանակ, գարծազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրող բոլոր անձանց 81,2 տոկոսը (78,2 հազար մարդ):

«Գործազուրկների 12,4 տոկոսը բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ են, 18,5 տոկոսը միջնակարգ կրթություն ունեն, 5,6 տոկոսը` տարրական կրթությամբ, 54,5 տոկոսը` ընդհանուր մասնագիտական, իսկ 8,8 տոկոսը` հիմնական ընդհանուր կամ տարրական կրթությամբ: Աշխատանքային շուկայում անմրցունակ անձանց թիվը կազմում է բոլոր գործազուրկների 91,4 տոկոսը», - ավելացրեց Մանգասարյանը:

Նրա խոսքով, Պետական գործակալության միջնորդությամբ 2016 թ.-ի հունվար-հունիս ամիսներին աշխատանք են ստացել 4757 մարդ, որոնցից 3113` կին, 4009-ը աշխատանքի շուկայում անմրցունակ էին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, Հայաստանում նախորդ տարվա համեմատ 2015 թ.-ին աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսով և կազմել 30 տոկոս: