Բավ է պառակտվել
03-12-2021 22:24

Հայտնի է հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին չվերթի ժամկետը

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն կսկսի չվերթներ իրականացնել 2020թ․ ապրիլ-մայիսին, հայտնել է ուրբաթ մամլո ասուլիսին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը։

Նա նշել է, որ ցանկացած խոշոր ներդրումային ծրագիր ենթադրում է ամիսների, երբեմն տարիների աշխատանք, մինչ դրա արդյունքները տեսանելի կլինեն հանրությանը։

«Էյր Արաբիա»-ի հետ համատեղ ազգային ավիափոխադրող՝ «Fly Arna» ընկերություն ստեղծելու մասին հայտարարվեց 2021թ. հուլիսին։

««Fly Arna»-ն կսկսի գործել ապրիլ-մայիս ամիսներին: Ծրագրավորված է կանոնավոր չվերթեր իրականանել 4 ուղղություններով, այնուհետև նախատեսվում է ընդլայնել ինչպես չվերթերի ուղղություններն, այնպես էլ օդանավակայանների քանակն», - ասել է Փափազյանը:

Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ի նպատակն է ընդլայնել օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու կապիտալի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև հետևողական լինել այդ գործընթացների ճիշտ ժամանակին իրականացման հարցում։:

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ամենաբաց ալգորիթմը, որը չի խաթարի տնտեսական մրցակցությունը և վտանգ չի հանդիսանա՝ ներդրումներ կատարելն է։ Միաժամանակ ուզում ենք, որ պետական հետաքրքրվածությունն էլ ներկայացված լինի կապիտալով», - ասել է Փափազյանը: