Բավ է պառակտվել
06-05-2019 15:27

Նշվել են Շերեմետևոյում օդանավի վթարի վարկածները (տեսանյութ)

Հետաքննությունը դիտարկում է Շերեմետևո օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կործանման մի քանի վարկած, այդ թվում՝ ինչպես օդաչուների և դիսպեչերների անբավարար որակավորումն, այնպես էլ՝ տեխնիկական անսարքությունը և անբարենպաստ եղանակային պայմանները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Նա տեղեկացրել է, որ վթարի վայրում օպերատիվ խորհրդակցության ժամանակ Ալեքսանդր Բաստրիրկինը հրահանգել է մանրակրկիտ ուսումնասիրել վթարին նախորդող բոլոր հանգամանքները, պարզել ծանր հետևանքների հասցրած պատճառները և պայմանները, ինչպես նաև անխտիր բոլոր անձանց, ում գործողությունները կամ անգործությունը հանգեցրել է մարդկային զոհերի:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՏԱՍՍ-ի աղբյուրն իրավապահ մարմիններում, աղետի առաջացման հիմնական վարկած է համարվում կայծակը: «Հիմնական վարկածը կայծակի հարվածն է ինքնաթիռին, որից հետո խափանվել է օդանավի ավտոմատիկան: Ըստ նախնական տվյալների, վայրէջքի ժամանակ ինքնաթիռը երկու անգամ հարվածել է թռիչքուղուն և հրդեհվել»,- ասել է աղբյուրը: Ըստ նրա, կայծակի հարվածը հաստատում են նաև անձնակազմը և ուղևորները:
Վերջին տվյալներով, զոհվել է 41 մարդ, որոնց թվում՝ երկու երեխա և ուղևորներին փրկող բորտուղեկցողը: Հիվանդանոց են տեղափոխվել իննմարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ