Բավ է պառակտվել
23-02-2021 13:40

Նիկոլին օր ու արև չեմ տալու. Իշխան Սաղաթելյանը բռնության է ենթարկվել (Տեսանյութ)

Ոստիկանները ուժ են կիրառել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ` նրան բերման ենթարկելու փորձի ժամանակ:
Ու թեև նրա դեմքից արյուն էր հոսում, Սաղաթելյանը հայտարարեց՝ ոչ մի վնասվածք էլ չի ստացել.
«Գլուխները պատին են տվել, թեթև բան է եղել, ոչինչ։ Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին, հատ-հատ պատասխան է տալու, սրանք թուրք են, սրանք հայ չեն, այսքան եթե մարդ էին թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե սեփական ժողովրդի։ Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ գործ ունենք ոչ թե մարդկանց, այլ թուրքերի հետ.
«Խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու. թող բոլորը դա իմանան: Քանի ես շնչում եմ՝ կա՛մ բանտ, կա՛մ ազատություն: Նիկոլը պտի տուն գնա, որ երկիրը փրկենք էս բռնապետությունից: Ուրիշ բան չի լինելու, չի քննարկվում. ես դա խոստանում եմ իմ ընկերների ու ժողովրդի անունից: Ինքը խուժան ա»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին Իշխան Սաղաթելյանը կոչ արեց առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: Այսօր առավոտվանից այդ տարածքում հարյուրավոր իրավապահներ են, որոնք շարք են կանգնել փողոցի երկայնքով:
Երբ Փաշինյանը քայլում էր կառավարության շենքից դեպի նախարարությունների մասնաշենք, փողոցում հավաքված մարդիկ վանկարկում էին «Նիկոլ դավաճան»: Փաշինյանի հեռանալուց հետո ոստիկաններն անցան ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու: Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, որոշների նկատմամբ իրավապահները ուժ են կիրառել: