Բավ է պառակտվել
04-09-2020 12:19

Չի բացառվում, որ «Արայիկ հեռացիր»-ը փոխվի «Նիկոլ հեռացիր»-ի

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների ցանկն առաջիկայում կընդլայնվի, չի բացառվում, որ ընդդեմ նախարարի բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի։
«Հրապարակ» թերթը գրում է. Տևական ժամանակ է՝ «Կամք» հասարակական կազմակերպությունն է Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր կազմակերպում։ ՀՅԴ երիտթևն է պայքարում, նրանց միացել են նաեւ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները:

Դաշնակցականները դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնում են կամավոր, ոչ թե պարտադիր:

Օրերս էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Կոտայքի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ իր ելույթի առանցքում նախարարի նկատմամբ դժգոհություններն էր դրել։ «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, «հայ» բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակվեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ»,- ասել էր նա։
Հ

րապարակի տեղեկություններով չի բացառվում, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանում ԼՀԿ-ն էլ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի։ Մինչ արձակուրդը ԼՀԿ-ն հարցադիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին՝ մատնանշելով այն հարցերը, որոնք մտահոգում են խմբակցությանը եւ առնչվում են կրթության բարեփոխումներին: Հարցապնդման պատասխանը քննարկելու են առաջիկայում»: