Բավ է պառակտվել
15-07-2022 10:24

Երևանում աննախադեպ շոգը երկու աստիճանով կգերազանցի 22 տարվա ջերմաստիճանային ռեկորդը

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Հայաստանի տարածքը շարունակում է մնալ Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ, ինչով պայմանավորված հունիսի 14-19 օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում, և Երևանում կհասնի 39-42 աստիճանի։

Հուլիսի 15-19-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևելյան՝ մինչև 2-5 մ/վրկ արագությամբ, Արմավիրում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վրկ արագություն։

Երևանում ուրբաթ օրվա երկրորդ կեսին կլինին +38․․․+40 աստիճան։ Այս օրվա առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2000 թվականին՝ 38 աստիճան։ Հետագա օրերին շոգը կսաստկանա․ կիրակիից երեքշաբթի սպսվում 40-42 աստիճան շոգ։