Բավ է պառակտվել
20-01-2020 13:31

Սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից դժգոհողները մտադիր են փակել Երևան տանող ճանապարհները

 

Երկուշաբթի Երևանում սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի ցույց կազմակերպած անասնապահներն ու մսագործներն առաջարկում են վաղը` առավոտյան 8:00-ին արգելափակել դեպի մայրաքաղաք տանող բոլոր ճանապարհները:

՞Մենք աջակցում էինք հեղափոխությանը, փակում ճանապարհները, իսկ հիմա ուզում ենք, որ լսեն մեր պահանջները”,- նշում են նրանք։

Ցուցարարներից շատերը հանդես չեն գալիս պանդանոցների դեմ, այլ առաջարկում են թույլատրել մորթը մասնավոր տարածքներում՝ անհրաժեշտ անասնաբուժական հսկողությամբ։

Նրանք պնդում են, որ հաշվի առնելով բոլոր վճարումներն, այդ թվում՝ անասնակերի և անասունը սպանդանոց հասցնելու համար, ինչպես նաև այն հանգամանքը, որ սպանդանոցում նրանց վճարում են մսեղիքի համար՝ հանած մորթու և փորոտիքի քաշը, տնտեսական տեսանկյունից անարդյունավետ է դառնում անասուն պահելը:

Սպանդանոցներն, ըստ նրանց, հարմար են միայն խոշոր անասնապահների համար, իսկ մասնավոր ֆերմերների համար ձեռնտու չեն:

Ցույցի մասնակիցները պահանջում են հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նրանց ոչ մի պաշտոնատար անձ դեռևս չի մոտեցել։ Ոմանք ասում են, որ փորձել են հանդիպել տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, սակայն նախարարությունում նրանց մերժել են։

Վերջին օրերին մսագործները և անասնապահները բողոքի ցույցեր են անցկացնում Երևանում՝ պահանջելով, վերանայել սպանդանոցային պարտադիր մորթի պայմանները։ Այս պահանջն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 15-ից: Մասնավորապես, դժգոհություն է առաջացնում այն փաստը, որ գործող սպանդանոցները բավարար չեն պահանջարկը բավարարելու համար:

Նշվել էր, որ սպանդանոցներում խոզերի մորթը կկատարվի առավելագույնը 5 հազար դրամով, մանր եղջերավոր անասուններինը` 3.5 հազար դրամով, իսկ խոշոր եղջերավոր անասուններինը՝ 10 հազար դրամով: Իսկ 30 կմ շառավղով անասուններին սպանդանոցներ հասցնելը կլինի անվճար առնվազն 3 կենդանու դեպքում, և երեքհազարական դրամ՝ ամեն գլխի համար (1 դոլարը 479,76 $ դրամ):