Բավ է պառակտվել
16-11-2020 21:08

Հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարձակման է ենթարկվել Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն.Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոնստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։

Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։

Սա շատ վատ տեղ է տանելու»: