Բավ է պառակտվել
07-01-2021 10:15

Հայաստանում կան փակ ճանապարհներ. ԱԻՆ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տվյալներ է ներկայացրել երկրի ճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ժամը 09: 00-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզոի Ամբերդ և Քարի լիճ ամրոցներ տանող ճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը (սահմանի վրացական կողմը) բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։