Բավ է պառակտվել
31-01-2022 12:10

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոշ մարզերում տեղում է ձյուն

Երկուշաբթի առավոտյան դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ժամը 9։50 դրությամբ փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ և Վարդենյաց լեռնանցք տանող ավտոճանապարհները (ձնաբուք):
Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Քուչակ և Ապարան-Նիգավան ավտոճանապարհները դժվարանցանելի են ձնաբքի պատճառով :
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, ինչպես նաև Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն։
Վերին Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որտեղ տեղակայված է «Վերին Լարս» անցակետը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։