Փետրվարի 14-ին՝ 09:30-ի դրությամբ, Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար: Ինչպես հայտնել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունում, Մարալի շրջանի Լանջիկի հատվածում նկատվում է մառախուղ: Սիսիան-Գորիս-Շամլուղ-Կապան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) նկատվում է մերասառույց: Նոյեմբերյանում տեղում է թեթև ձյուն, իսկ Կապանում՝ անձրև: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով կատարվում են ճանապարհների մաքրման, ինչպես նաև աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Բավ է պառակտվել