Բավ է պառակտվել
18-02-2021 12:34

Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է ազգային վերածննդի նախապայմանը. Սողոմոնյան

v

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կոչ է արել մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին:

«Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։ Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։

Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»,- ասված է Սողոմոնյանի հայտարարության մեջ։