Բավ է պառակտվել
18-07-2019 20:48

Ուժեղ պատիժ պետք է նախատեսվի անտառահատողների համար.ԲՆ Էրիկ Գրիգորյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ:
<<Նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի: Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականցվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես <<Արարատ ճանշինի>> հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն», -նշեց նա։
Վարչապետը նկատեց, որ օրական նշված վարձատրությունը 1խմ վառելափայտի գինն է: 
<<Երկար տարիներ այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով փայտի բիզնեսով են եղել զբաղված: ԱԱԾ-ում քրեական գործ կա այս ցանցի վերաբերյալ, և ես չեմ բացառում, որ այս ակցիաներն ուղորդվում են հենց այստեղից>>,- հավելեց Փաշինյանը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ տասնյակ քրեական գործեր կան հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում:
<<Վերջերս կադրային փոփոխություններ են եղել, այս ամենը փոխում է իրավիճակը: Սա Հայաստանի ընդհանուր կենսական նշանակության հարց է և ոչ միայն անտառի, քանի որ անտառի այս լայնածավալ հատումները, որը երկար տարիների ընթացքում եղել է և պատժի մեխանիզմները բավարար չեն եղել, բերում են այլ խնդիրներ՝ ջրերի, ոռոգման հետ կապված հարցերի», - ասաց նա:
Ըստ նախարարի՝ ամենայն խստությամբ հնարավորինս ուժեղ պատիժ պետք է նախատեսվի, քանի որ այստեղ խոսքը չի գնում գյուղացիների կարիքների համար անտառները կտրելուն, ինչպես տարիներ շարունակ ներկայացվում է:

 

Արմինե Գևորգյան