Բավ է պառակտվել
22-04-2021 10:03

Մի քանի ակտիվիստ գամել են իրենց Հայաստանի կառավարության շենքի դարպասներին, նրանց բերման են ենթարկել

Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի ընդդիմադիր ակտիվիստների, ովքեր մտադիր էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության շենք։

Հինգշաբթի առավոտյան մի խումբ ակտիվիստներ շղթաներով իրենց գամել են Հայաստանի կառավարության շենքի մոտ գտնվող դարպասներին։ Ակտիվիստները մտադիր էին այդ եղանակով խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության շենք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, իրավապահները հատուկ տեխնիկա են կիրառել շղթաները կտրելու համար։ «Ազատագրում» շարժման մի քանի ակտիվիստների ոստիկանությունը բերման է ենթարկել։

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը չորեքշաբթի այցելել էր Սյունիքի մարզի մի քանի համայնք։ Նրան բուռն են դիմավորել Ագարակում։ Հավաքվածները վանկարկել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացի՛ր»։

Ուժայինների և վարչապետի հակառակորդների մեջ քաշքշուկ է եղել, հնչել են նաև հայհոյանքներ։ Վարչապետը արագ հեռացել է Ագարակից։ Նա ստիպված է եղել նաև հրաժարվել այցելություններից Մեղրի և Քաջարան։

Փաշինյանն արդեն հանձնարարել է ուժայիններին պատժել Մեղրիում և Ագարակում բողոքի ակցիայի կազմակերպիչներին։ Երեկոյան Երևանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատան մոտ կազմակերպվել է ակցիա՝ հաջակցություն սյունիքցիներին։