Բավ է պառակտվել
16-05-2022 11:14

Երևանում ընդդիմության բողոքի ակցիային միաժամանակ մի քանի ավտոշարասյուն է մասնակցում

Երևանում, չնայած ուժեղ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը՝ մի քանի ուղղությամբ միաժամանակ ընթանում է ավտոերթ, որի մասին նախօրեին հայտարարել էր “Դիմադրություն” ընդդիմադիր շարժումը։

Ավտոմեքենաները՝ Հայաստանի և Արցախի դրոշներով ընթանում են բարձր ազդանշաններ հնչեցնելով։ Մայրաքաղաքի որոշ փողոցներում երթևեկությունը գործնականում կաթվածահար է, որոշ հատվածներում ոստիկանական մեքենաները փակել են ցուցարարների ճանապարհը։ Տեղ-տեղ ոստիկաններն ու քաղաքացիները բանավեճի են բռնվում։

Նախօրեին Շարժման առաջնորդներից ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը ավտոերթեր են անցկացվելու միանգամից հինգ ուղղությամբ.

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)

Նրա խոսքով, Դիմադրության շարժումն առաջիկա օրերին պետք է նոր մակարդակի հասնի իր բողոքի գործողություններում։ Այսպես, երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին, առավոտյան ժամը 08:00-ից ամբողջ քաղաքում կանցկացվեն ավտոերթեր և անհնազանդության ակցիաներ՝ ընդհուպ մինչև մետրոյի աշխատանքի կասեցում։ Երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին, նույնպես ժամը 08:00-ին, ամբողջ քաղաքում կմեկնարկեն անհնազանդության ակցիաներ՝ 80-100 խմբերի ուժերով։ Նույն օրը ժամը 19:30-ին Ֆրամնսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։