Բավ է պառակտվել
01-03-2020 13:50

Կարիք չկա փակել Վրաստանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով . Արսեն Թորոսյան

Կիրակի օրը կայացած մամլո ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ կարիք չկա փակել Վրաստանի հետ սահմանը՝ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:

“Դեպքերը լոկալ են, և այժմ նրանք (Վրաստանում կորոնավիրուսով վարակվածները) իրենց լավ են զգում: Վրաստանում կորոնավիրուսների տեղական տարածում չկա”, - ասել է նա:

Նախարարի խոսքով՝ հիվանդության միջազգային տարածման դեպքում սահմանները փակելն անիմաստ է, և հիվանդությունը ընկալվում է որպես ևս մեկ տարածված վիրուս: Նա նշել է, որ սա տեղավորվում է վարակիչ հիվանդությունների “սահմաններ չունենալու” համատեքստում:

Կիրակի երեկոյան Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 1 դեպք: Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով փետրվարի 28-ին Թեհրանից երկիր է ժամանել կնոջ հետ: Նա ինքն է դիմել բժշկի և գտնվում է լավ վիճակում:

Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019թ վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 միլիոնանոց Ուհան քաղաքում։ ԱՀԿ-ն ճանաչել է այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ, բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ։ Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են արձանագրվել աշխարհի ավելի քան 50 երկրում։
Ներկայիս դրությամբ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 2870 մարդ, վարակվածների թիվը գերազանցել է 79,8 գհազարը, առողջացել է ավելի քան 41,8 հազար մարդ։

Ներկասյումս Իրանը Չինաստանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսից մահացածների թվով` 43 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի 593 դեպք:

Մեկ շաբաթվա ընթացքում Իրանից Հայաստան է ժամանել շուրջ 360 մարդ, Իրանում Հայաստանի դեսպանությունը փետրվարի 19-ից (երբ պաշտոնապես հայտարարվեցին Իրանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերը) գործում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ, սահմանվել է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապի հնարավորությամբ։

Մարտի 1-ի դրությամբ Վրաստանում և Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք: