Բավ է պառակտվել
31-03-2021 12:15

Զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխում Արցախից․ ազատազրկվել է 5 անձ

Հայաստանի Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Արցախից Հայաստան զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման և տեղափոխման համար դատապարտվել է հինգ անձ։

Մարտի 15-ի դրությամբ զենք-զինամթերքի ապօրինի ձեռբերման, յուրացման և տեղափոխման առնչությամբ հարուցվել է 95 քրեական գործ, որոնցի 27-ով վարույթը կարճվել է։ 63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործերով ձեռք բերված նյութերով պարզվել է, որ ապօրինի զենք-զինամթերքը ձեռք է բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված է եղել պատերազմի ընթացքում թշնամու դեմ օգտագործելու համար:

Մասնավորապես՝ հայտնաբերվել են «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակներ, տրոտիլային խորանարդիկներ և այլն:
Դրանք ՀՀ տարածք են տեղափոխվել հիմնականում ավտոմեքենաներում թաքցված: Զգալի մասը հայտնաբերվել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերի իրավապահների կողմից: Արդյունքւոմ, 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը:

4 քրեական գործ ուղարկվել է դատարան, 5 անձի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 1, 2 և 4 տարի ժամկետով: