«Սևան» ազգային պարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
ՀՀ գլխավոր դատախազությունն ուրբաթ հաղորդել է, որ քրեկան գործը հարուցվել է Սևանի ափին ապօրինի շինարարության փաստի առթիվ։
Նշվում է, որ Սևանի ափին ավելի քան 110հազ․ քմ տարածք զբաղեցնող կապիտալ շինություններն ապօրինաբար կառուցվել և ձևակերպվել են 2011-2020թ․թ․։
Մասնավորապես, իրավապահները պարզել են, որ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 2020թ․ օգոստոս ամսվա դրությամբ կառուցվել է ընդհանուր շուրջ 110.4 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնց նկատմամբ կառուցապատման, վարձակալության եւ սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.։
Մինչդեռ Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչեւ 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը:
Ստուգումները ցույց են տվել, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, ում իրավասության տակ է այդ տարածքը, չեն կատարել իրենց անմիջական պարտականությունները:
Նկատի ունենալով ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերեևւյթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: