Բավ է պառակտվել
18-12-2019 16:24

Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում.Աղվան Վարդանյան

ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու պահանջով հանձնախումբ է ստեղծվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Ակնհայտ է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում, սա մեր պետության ամոթն է, սրան գումարած նաև անհեթեթ մեղադրանքները` ներկայացված երրորդ նախագահին»,ասում է հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Ըստ Վարդանյանի որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչ հանդես եկան ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հայտարարությամբ։
«Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ո՛չ որևէ քաղաքացու, ո՛չ էլ պետությանը: Այս վիճակից պետք է դուրս գալ. ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է, իշխանությունն առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային- քաղաքական պահանջ»,- ասաց նա,տեղեկացնելով,որ այս պահին 60 հազար քաղաքացու ստորագրություն կա։
Վարդանյանը, խոսելով այդ նախաձեռնող խմբի անհրաժեշտության մասին, ասաց, որ այժմ ընթանում է դատաքննություն, եթե կարելի է դա ընթանալ ասել, և Քոչարյանի փաստաբանական խումբն էլ իր աշխատանքը կատարում է, բայց երբ որևէ գործընթաց երկար է տևում, ըստ նրա, դառնում է առօրյա, սովորական, մարդիկ համակերպվում են, անտարբեր են դառնում, մոռացվում է բուն խնդիրը:
Նախաձեռնող խումբը իշխանությանը կոչ է անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրա խոսքով, սական, վերանշյալ հարցի շուրջ իշխանության դիրքորշման մեջ փոփոխություն չկա:
«Շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը։ Այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը Մարտի 1-ի գործի շուրջ ընթացքող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը։ Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհի մահվան հանգամանքների բացահայտման հետ», - ասաց Վարդանյանը։
Վերջինս խոսքով՝ իրենց խնդիրն է մարդկանց ուղղորդել դիրքորոշման: «Մեր խնդիրն է լինելու նաև աշխատել տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների հետ, աշխատել հատկապես երիտասարդության հետ, որովհետև այս պետության հիմքը երիտասարդությունն է, բայց չի կարող պետությունը սկսվել 2018 թվականից: Մենք նաև ակնկալում ենք և հույս ունենք, որ իշխանությունն ի վերջո կգիտակցի այս քաղաքական հալածանքի անհեռանկարայնությունը և կփորձի ինքն իրեն դուրս բերել այս վիճակից»,- շեշտեց Վարդանյանը:

 

Արմինե Գևորգյան