Բավ է պառակտվել
25-11-2016 09:37

Վերջին օրերի ցրտից հետո մի փոքր կտաքանա Հայաստանում

Օդի ջերմաստիճանի աննշան բարձրացում է սպասվում առաջիկա հինգ օրերին Հայաստանի մի շարք մարզերում։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում կտաքանա 3-4 աստիճանով։ Ամենից տաք կլինի Սյունիքի հովիտներում, որտեղ ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի 6-11 աստիճան տաքություն, և Շիրակում, որտեղ կգրանցվի 5-10 աստիճան տաքություն։

Միաժամանակ, ամենից ցուրտ կլինի Շիրակի մարզում, որտեղ սնդիկի սյունը գիշերային ժամերին կպահպանվի 18-23 աստիճան ցրտի սահմաններում։

Երևանում ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի ցերեկն օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 4-6 աստիճան տաքություն, իսկ գիշերը կդիտվի 6-8 աստիճան ցուրտ։

Միաժամանակ նոյեմբերի 25-29–ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։