«ՎԵՏՕ»-ն կրկին բողոքի ակցիա էր այսօր կազմակերպել Երևանում Սորոսի գրասենյակի մոտ: Ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ մասնակիցների ու ոստիկանների միջև:
Շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրեն ոչ մի ոստիկանական սահմանապատնեշ չի կարող հետ պահել և փորձեց շարժվել դեպի գրասենյակ, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին և տեղի ունեցավ բախում:
Մալյանը հայտարարեց, որ սորոսկանները, փաստացի, որտեղ ցանկանան, այնտեղ էլ կարող են ցույց անել, իսկ իրենք իրավազուրկ են:
Նարեկ Մալյանը հայտարարեց, որ ոստիկանությունը գործում է ապօրինի։
Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց մոբիլիզացվել Սորոսի գրասենյակի մոտ, որպեսզի ճեղքեն ոստիկանական պատնեշն ու, ի վերջո, ակցիան իրականացնեն հենց գրասենյակի առջև։
‹‹Մենք ծառաներն ենք դարձել օտար գործակալաների: Այս ամենին պետք է վերջ տրվի ու այդ վերջը ես կտամ, այդ ճանապարհին չեմ կանգնի ոչ մի բանի առաջ››,-հայտարարեց Նարեկ Մալյանը:
Մինչ ոստիկանները փորձում էին նրան ու մյուս ակտիվիստներին խանգարել մոտենալ շենքին, Մալյանը վանկարկում էր՝ «Սորոս հեռացի», «Սորոս սրիկա» և այլն:
Արմինե Գևորգյան