Բավ է պառակտվել
25-06-2019 13:00

Ռոբերտ Քոչարյանի ո՛չ կողմնակիցները, ո՛չ էլ ընտանիքի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին։ Այդ մասին ասված է Քոչարյանի պաշտպանական խմբի այսօր տարածած հայտարարությունում։
«Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ Պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին», - ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 16։00 Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, պետք է հրապարակի  Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։
Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Դանիելյանը բոլորի համար անսպասելի հեռացավ խորհրդակցական սենյակ՝ թույլ չտալով պաշտպանական կողմին ներկայացնելու իրենց դիրքորոշումները: