Բավ է պառակտվել
24-04-2019 12:19

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին “Ծիծառնակաբերդ” հուշահամալիրում։

Աշխարհի համայն հայությունը չորեքշաբթի, ապրիլի 24-ին նշում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի և ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։

Վարչապետին ուղեկցել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանը, պատգամավորներ, փոխվարչապետներ, նախարարներ, Հայաստանի ոստիկանապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Կաթողիկոսը Գարեգին Երկրորդը պատարագ է մատուցել Հավերժական կրակի մոտ։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայերի ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։