Բավ է պառակտվել
11-11-2019 12:58

Գիշերային դանակահարություն Երևանում․ 65-ամյա կինը դանակով հարվածել է 27-ամյա տղամարդուն

Մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական կոմիտեի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 1992 թվականին ծնված երիտասարդի դանակահարության դեպքը:

Նախնական տվյալներով, նոյեմբերի 8-ին, ժամը 05:40-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “որովայնի առաջնային պատի աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք” ախտորոշմամբ էրեբունի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 1992թ․ծնված մի տղամարդ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ։

Հանցավոր արարքը կատարելու կասկածանքով նոյեմբերի 08-ին ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 1954թ. ծնված Երևան քաղաքի բնակչուհի, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նույն օրը քննիչի որոշմամբ 65-ամյա կինը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության արդյունքներով պարզվել է, որ նոյեմբերի 8-ին ժամը 03։00-ի սահմաններում 1992թ ծնված քաղաքացին ընկերուհու նետ այցելել է 65-ամյա կնոջը։ Ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում հյուրերը հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ինչի պատճառով վերջինս վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել երիտասարդին։ Նա վայր է ընկել դեմքով ներքև, որից հետո դիմել է փախուստի:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: