Բավ է պառակտվել
14-02-2021 13:40

Գիշերը Երևանում կրկին երկրաշարժ է գրանցվել

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է ոչ միայն Երևանում, այլև Արարատի մարզի մի շարք բնակավայրերում։
Փետրվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:47-ին, Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Նշվում է, որ օջախի խորությունը 10 կմ է, մագնիտուդը՝ 2,4։
էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ շաբաթ ցերեկը Հայաստանում գրանցվել է 4,7 մագնիտուդով երկրաշարժ։ Հայաստանի մայրաքաղաքում զգացվել են ուժեղ ցնցումներ։ Քպիկենտրոնը գտնվել է Երևանից 8կմ հարավ-արևելք, 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնում երկրաշարժի հզորությունը կազմել է 6-7 բալ, Երևանում՝ 5-6 բալ։