Բավ է պառակտվել
25-03-2014 12:11

Մարտի 31-ից գործարկվելու են նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 26.2-րդ կմ հատվածում (Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով), որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: