Բավ է պառակտվել
03-10-2019 15:59

Հայաստանի ԱԺ-ի նոր հանձնաժողովը կստուգի հանքարդյունաբերության ոլորտի ներդրողներին։ Առաջինն Ամուլսարն է

“Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում կձևավորվի հանձնաժողով, որը կստուգի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունը և արժանահավատությունը, գրել է “Ժողովուրդ” օրաթերթը։

Ըստ պարբերականի, նոր հանձնաժողովը կգլխավորի ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Առաջնայինն ու առանցքայինը հարցը, որով կզբաղվի հանձնաժողովը, կլինի Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Հանձնաժողովի կազմը կհաստատվի խորհրդարանի այսօրվա նիստում։ Ենթադրվում է, որ հանձնաժողովի 18 անդամից 12-ը կներկայացնեն իշխող “Իմ քայլը” խմբակցությունը, 4-ը` ԲՀԿ-ն և 2-ը` “Լուսավոր Հայաստանը”: