Բավ է պառակտվել
24-08-2022 09:18

Հայաստանին շոգի նոր ալիք է սպասում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 24-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։
Օգոստոսի 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում մինչև շաբաթվա վերջ տեղումներ չեն սպասվում։ Չորեքշաբթի օդի ջերմաստիճանը կլինի 33-35 աստիճան, հաջորդ չորս օրվա ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա և կիրակի կհասնի 36-38 աստիճանի։