Բավ է պառակտվել
20-08-2019 13:54

Հայաստանի շրջաններում կբացվեն նոր մանկապարտեզներ

Հայաստանի ութ շրջանում մինչև սեպտեմբերի 1-ը կբացվի 18 նոր նախադպրոցական հաստատություն, տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպումը հեռարձակվել է նրա ֆեյսբուքյան էջում։

“Կրթության բարեփոխումների ծրագրի շրջանակներում մենք ամեն տարի նման աշխատանքներ ենք տանում։ Նախորդ տարի նույնպես այդ աշխատանքները տարվել են՝ բացվել է 17 նախադպրոցական հաստատություն”,-տեղեկացրել է նախարարը։

Նրա խոսքով, շենքերը կապիտալ վերանորոգվել են, իսկ ներքին կահավորանքն ամբողջովին նոր է։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ համաձայն նախկին պրակտիկայի, վերանորոգումից հետո մանկապարտեզներն ու դպրոցները կահավորվում էին հին կահույքով։

“Մենք նախարարի հետ պայմանավորվեցինք նոր կահույք տեղադրել, քանի որ ռացիոնալ չէ կառուցել նոր շենք և տեղադրել հին ջարդված կահույքը”,- ասել է նա։

Միաժամանակ, Հարությունյանը նշել է, որ նախարարույթան առաջ խնդիր է կանգնած ավելացնել նախադպրոցական հաստատությունների սաների թիվը, քանի որ այս պահին մանկապարտեզ են հաճախում երեքից վեց տարեկան հասակի երեխաների միայն շուրջ 38 տոկոսը։

Ըստ նրա՝ հինգ տարվա ընթացքում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 70 տոկոսի։